«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չգիտի, թե ինչպես իր հարձակվողներին սովորեցնի գոլ խփել:
«Ստոկ Սիթիի» դեմ երեկվա խաղում Մոուրինյոն օգտագործեց իր երեք հարձակվողներին էլ՝ Տորրես, Բա և Էտո՚Օ: Սակայն նրանցից ոչ մեկը գոլ չխփեց և արդյունքում «կապույտները» պարտվեցին 3:2 հաշվով:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» երեք հարձակվողները միասին խփել են ընդամենը 4 գնդակ: Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ դժվարանում է լուծել այս խնդիրը:
-Ինչպե՞ս ստիպեմ հարձակվողներին գոլ խփել: Ես չգիտեմ:
Ես կարծում եմ, որ այդ ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են թիմի համար: Նրանք առաջին իսկ րոպեից քրտնաջան աշխատում են և նվիրվում են խաղին, ուստի ես չեմ կարող քննադատել նրանց,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: