«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Նյուքասլում» իր գործընկեր Ալան Պարդյուն Պրեմիր Լիգայի լավագույն մարզիչներից մեկն է:
Չնայած որ երեկվա խաղում Պարդյուի սաները չկարողացան որևէ խնդիր ստեղծել «Չելսիի» համար, որը հաղթեց 3:0 հաշվով, պորտուգալացի մասնագետը բարձր է գնահատում Պարդյուի կատարած աշխատանքը:
-Նա Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչներից մեկն է: Ալանն ապրում է ֆուտբոլով, իսկ նրա թիմն արտահայտում է նրա էմոցիաները:
Նրա թիմը միշտ պայքարում է մինչև վերջին պահը: Ալանը բավական էմոցիոնալ անձնավորություն է, սակայն նրա հետ ոչ մի խնդիր չունեմ,- ասել է Մոուրինյոն: ESPN