«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգիստ է ընդունել Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում «Մանրեսթեր Սիթիի» հետ հանդիպելու մասին լուրը:
Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «կապույտները» նվազագույն հաշվով առավելության հասան «Ստոկ Սիթիի» նկատմամբ և դուրս եկան հաջորդ փուլ: Խաղից հետո կայացավ 5-րդ փուլի վիճակահանությունը և պարզ դարձավ, որ հաջորդ ամսվա կեսերին Մոուրինյոյի սաները «Էթիհադում» կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Սակայն դա չի վախեցրել պորտոգալացի մարզչին:
-Ոչ մի խնդիր չկա: Եթե դու ցանկանում ես դառնալ լավագույնը, ապա պետք է մրցես և հաղթես ուժեղներին: Այնպես որ դա լավ է մեզ համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: