«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր ակումբի ապագան է: Այս ամռանը փորձառու Ֆրենկ Լեմպարդին հրաժեշտ տալուց հետո Մոուրինյոն «Սթեմֆորդ Բրիջ» հրավիրեց «Արսենալի» նախկին ավագին:
«Ֆերենցվարոշի» դեմ կիրակի օրը կայացած ընկերական խաղում 27-ամյա իսպանացին դարձավ հաղթական գոլի հեղինակ:
-Ֆրենկն ակումբի պատմությունն է, պատմությունը հնարավոր չէ մոռանալ: Ֆաբրեգասը ապագան է: Պատմությունը մնում է պատմություն, սակայն այժմ կարևորը ապագան է,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն: