• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժուլիո Սեզարը հայտնել է «ՔՊՌ»-ից հեռանալու մասին

Ժուլիո Սեզար«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:

33-ամյա բրազիլիացին «ռեյնջերների» կազմում անցկացրած հաջող խաղերի շնորհիվ հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում:

Այսօր Ժուլիոն հայտնել է, որ «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ կիրակի կայանալիք խաղն իր համար վերջինն է լինուլու «ՔՊՌ»-ի մարզաշապիկով: Դարպասապահը հրաժարվել է որևէ ակումբի անուն ասել:

-Իմ հաջորդ աշխատավայրի հարցը դեռևս լուծված չէ: Ես «ՔՊՌ»-ի հետ պայմանագրով դեռ երեք տարի ունեմ, սակայն մարզիչը հայտնեց, որ ինձ պահելը դժվար է լինելու:

Ես ուրախ եմ, որ նա այդպես է մտածում: Ես այս ակումբի համար արեցի այն ամենն, ինչին ընդունակ էի: Վերջին տուրի խաղում կփորձեմ լավ խաղալ,- ասել է Սեզարը: SPORTV

Հետաքրքիր փաստեր