«Նապոլին» մոտ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռք բերելուն, ում ծառայություններով բոլորովին վերջերս հետաքրքրված էր նաև «Արսենալը»:
Ինչպես հայտնում է Goal-ը, 33-ամյա բրազիլիացուն ձեռք բերելու նախաձեռնությունը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսինն է: Այսօր իտալական ակումբի ղեկավարները կհանդիպեն Սեզարի ներկայացուցիչնների հետ:
Հարկ է նշել, որ Սեզարի` «ՔՊՌ»-ից հեռանալը կանխատեսելի էր. բրազիլիացին շաբաթական 80 հզր ֆունտ է ստանում, ինչը Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբի համար մեծ գումար է:
Հավելենք, որ Սեզարը «Նապոլիին» կարժենա մոտ 1 մլն ֆունտ, գումարած հնարավոր պարգևավճարները: «Արսենալը», չնայած հետաքրքրվում էր Ժուլիոյի ծառայություններով, այդպես էլ որոշում չկայացրեց առաջարկ անել «ՔՊՌ»-ին: