• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իդեալական փոթորիկ «Մերսի» գետի ափին

Մերսիսադյան ակումբի այն խնդիրների մասին, որոնց ակունքը 2019/2020 մրցաշրջանն է։

«Մենք դեռ կհասցնենք տոնել միասին, չգիտեմ երբ կլինի, բայց անպայման կգա այդ օրը։  Ես գիտեմ, որ երկրպագուները այս պահին 30 տարի սպասել են, և երբ  կովիդը հաղթահարված կլինի մենք կփակենք Լիվերպուլի փողոցները և կտոնենք մեր չեմպիոնությունը թեկուզ լինի 12-րդ կամ 13-րդ տուրերը, գուցե մարդիկ մտածեն, որ մենք խելագարվել ենք, ինձ համար միևնույն է», ասել էր Յուրգեն Կլոպպը անցյալ մրցաշրջանի ավարտից հետո։

13-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հաղթեց «Տոտտենհեմին», իսկ դրանից երկու ամիս անց նույն «Էնֆիլդում» պաշտոնապես Անգլիայի լավագույն ակումբի կոչումը զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։

Յուրգեն Կլոպպի թիմին դժվար է մեղադրել ցանկության կամ մոտիվացիայի բացակայության մեջ։ «Լիվերպուլը» այն չեմպիոններից չէ, որոնց հաջողությունները կարելի է պիտակավորել «բախտավորության» ածականով։

2019/2020 մրցաշրջանը հեշտերց չէր, 2020/2021-ը այդ ամենի շարունակությունն է, թիմերց և ոչ մեկը չունեցավ նախապատրաստական փուլ, ֆուտբոլսիտներ կան, որոնք ընդամենը մեկ շաբաթ են հանգստացել (Սադիո Մանեն մասնակցել է Աֆրիկայի Ազգերի Լիգային և ընդամենը մեկ շաբաթ է հասցրել հանգստանալ), նման դեպքերում անհնար է խուսափել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից և վնասվածքներից։

«Լիվերպուլի» պարագայում բոլոր խնդիրները պատահեցին միաժամանակ․ միաժամանակ կենտրոնական պաշտպանների դուրս մնալը, Տրենտ-Արնոլդի սպասված ֆիզիկական անկումը, Ֆիրմինոյի վատ մարզավիճակը և Ժոտայի վնասվածքը։ «Բիթլզի» հայրենակիցների ընկել են իդեալական փոթորիկի մեջ, որը իր ուժը հավաքել է անցյալ մրցաշրջանի փառքի գագաթից ու ահեղ ճնշում է գործադրում Յուրգենի թիմի վրա։

Կլոպպը իրավացի է․ ընթացիկ մրցաշրջանում, միանշանակ, լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը կարելի է նվաճում համարել «Լիվերպուլի» համար։

Կարեն Պողոսյան