«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ իր թիմն արժանի չէր «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությանը:
Կիրակի օրը «Արսենալը» ԱՊԼ-ի այս մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց՝ պարտվելով 3-1 հաշվով։ Այնուամենայնիվ, ցուցադրված ֆուտբոլը հուսադրում է Արտետային։
«Ես իսկապես հիասթափված եմ, որ մենք պարտվեցինք, հատկապես հաշվի առնելով մեր ցուցադրած խաղը:Կային երկար ժամանակահատվածներ, որոնց ընթացքում մենք լիովին վերահսկում էինք խաղը: Մենք շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք եզրափակել»:
«Նրանք երեք մեծ հնարավորություն ունեցան և երեքն էլ կարողացան ավարտել գոլով, ի տարբերություն մեզ: Մեզ համար բարդ էր հանդիպման առաջին 18 րոպեն, բայց հետո խաղը ամբողջությամբ ղեկավարում էինք մենք»։
«Նման խաղով մենք պետք է հաղթեինք այստեղ, քանի որ մենք ղեկավարում էինք խաղը»:
«Չեղարկված գո՞լ, մրցավարն ասաց, որ սա շատ վիճելի որոշում է: Մենք միայն կայունություն ենք խնդրում նման հարցերում: Այսօր գոլը չեղարկվեց, մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: