«Բրայթոնի» 24-ամյա կիսապաշտպան Ինոկ Մվեպուն հայտարարել է, որ կարիերան ավարտում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Մվեպուն հոսպիտալացվել է անցյալ ամիս Զամբիայի ազգային հավաքական մեկնելիս՝ չորս օր անցկացնելով հիվանդանոցում:
Դեռևս Անգլիայում Մվեպուին ուղարկեցին խորը հետազոտության, որից հետո պարզվեց, որ Ինոկի մոտ սրտի կանգի վտանգ կա, եթե նա շարունակի ֆուտբոլ խաղալ:
Հրապարակված հայտարարության մեջ Մվեպուն ասում է, որ մտադիր է մնալ ֆուտբոլում, բայց այլ դերում:
Մուեպուն «Բրայթոնում» է «Ռեդ Բուլից» տեղափոխվելուց ի վեր՝ 2021 թվականի հուլիսից: Այդ ընթացքում Ինոկը 27 հանդիպում է անցկացրել «ճայերի» կազմում: