• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ինչո՞ւ փոխարինվեց Դեքլան Ռայսը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչո՞ւ նա փոխարինեց Դեքլան Ռայսին «Տոտտենհեմի» դեմ դերբիում:

Ռայսը հայտնվել է մեկնարկային կազմում «Արսենալի» անցկացրած յոթ հանդիպումներում էլ, սակայն այսօր կայացած հյուսիսլոնդոնյան դերբին «Էմիրեյթսում» Դեքլանի համար ավարտվեց ընդմիջմանը:

Դեքլանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ժորժինյոն ճակատագրական սխալ թույլ տվեց, որից հետո «Տոտտենհեմը» երկրորդ անգամ հավասարեցրեց հաշվի  հավասարությունը և վաստակեց արժանի ոչ-ոքի՝ 2:2:

Սակայն խաղից հետո Արտետան բացատրեց, որ այս փոխարինումը հարկադրված է եղել։ Ռայսն իր մարզչին այլընտրանք չէր թողել։

«Նա որոշակի անհանգստություն ուներ մեջքի շրջանում: Առաջին խաղակեսում նա մեզ ասաց, որ իրեն անհարմար է զգում, և երբ մենք ստուգեցինք նրան ընդմիջմանը, նա չէր կարող շարունակել, ուստի մենք ստիպված եղանք փոխարինել նրան»:

«Որքա՞ն ժամանակով նա կհեռանա: Հուսով եմ՝ ոչ երկար: Մենք պետք է նրան ստուգենք»։

Հետաքրքիր փաստեր