Միլանի «Ինտերը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալական ակումբը պաշտոնապես հայտնեց «Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի հետ համաձայնության գալու մասին: Սերբ պաշտպանն ամռանը կմիանա «Ինտերին» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Ինտերը» ցանկանում է իր կազմում տեսնել նաև 25-ամյա Չիչարիտոյին: «Ինտերն» արդեն կապնվել է Խավիերի հոր հետ, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է:
Հաղորդվում է, որ «Ինտերը» պատրաստ է Էրնանդեսի համար 12 մլն ֆունտ վճարել: Գործարքը կարելի է հավանական համարել, քանի որ «Յունայթեդն» իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն ֆունտ:
Տրանսֆերի իրականացման վրա իր ազդեցությունը կունենա նաև Չիչարիտոյի ցանկությունը, ում մշտական խաղային պրակտիկա է անհրաժեշտ, ինչը չի ստանում մանչեսթերյան ակումբում: