«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոստովանել է, որ իր նոր թիմակից Մոհամեդ Սալահն իրեն հիշեցնում է Արիեն Ռոբենին:
Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում «Բազելը» չորս անգամ հանդիպել է «Չելսիին» և Մոհամեդին հաջողվել է երեք անգամ տխրեցնել Պետր Չեխին:
Այժմ 21-ամյա եգիպտացին, ով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իսկական գլխացավանք էր Էշլի Քոուլի և հենց Իվանովիչի համար, հանդես կգա «Սթեմֆորդ Բրիջում»: Սերբ պաշտպանին Սալահի խաղաոճը հիշեցնում է «Չելսիի» նախկին աստղ Արիեն Ռոբենին:
-Երբ նա գնդակով է, մեծ արագություն է հավաքում և դժվար է լինում նրան կանգնեցնել: Նա ինձ հիշեցնում է Ռոբենին, երբ խաղում է աջ եզրում սակայն հիմնականում ձախ ոտքով:
Նա հիանալի ֆուտբոլիստ է, ում մենք շատ լավ ենք ճանաչում: Նա երիտասարդ է և դեռ կարող է ավելի լավը դառնալ,- Իվանովիչի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: