• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվանովիչ. «Սուարեսը Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից է»

Բրանիսլավ Իվանովիչ Լուիս Սուարես«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոստովանել է, որ նեղացած չէ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսից և միայն ողջունում է լուրերն այն մասին, որ ուրուգվայցին կարող է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»:

Հիմա, երբ պարզ դարձավ, որ Սուարեսը դեմ չէ մնալ Անգլիայում, «Չելսին» դարձավ 26-ամյա հարձակվողի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից մեկը: Սուարեսը հենց լոնդոնյան ակումբի պաշտպան Իվանովիչին կծելու համար որակազրկվեց 10 խաղով:

Իվանովիչը Սուարեսի վրա բարկացած չէ այդ դեպքի համար և շատ բարձր է գնահատում Լուիսի տաղանդը:

-Լուիս Սուարեսի հետ կապված ես հենց այդ խաղից հետո ասացի, որ այն ինչ եղել է խաղադաշտում, այնտեղ էլ մնացել է: Նա Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես նրա հետ ոչ մի խնդիր չունեմ,- Իվանովիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր