«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին խոստովանել է, որ շատ անգամներ խաղտել է խաղադրույքներ կատարելու վերաբերյալ սահմանափակումները։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Թոնին մեղադրվում էր ՖԱ-ի խաղադրույքների վերաբերյալ օրենքը 232 անգամ խաղտելու մեջ։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Իվանը խոստովանել է իր մեղքը դեպքերի գերակշիռ մեծամասնությունում, սակայն մնացած դեպքերը հերքում է։ Ենթադրվում է, որ կարգապահական լսումները կսկսվեն շատ մոտ ժամանակներս։
Թոնիին ակնկալում է, որ իրեն կորակազրկեն մի քանի ամսով, և հույս ունի, որ իր պատիժը նա կսկսի կրել այս մրցաշրջանում։
Հավելենք, որ Թոնին, ում պայմանագիրը գործում է մինչև 2025թ-ը, Պրեմիեր լիգայում անց է կացրել 21 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի հեղինակ։