• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվ Բիսուման երթարկվել է կոճի վիրահատության

«Տոտտենհեմը» երկար ժամանակով զրկվեց իր կիսապաշտպան Իվ Բիսումայից, ով վիրահատվում է կոճի վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ միայն մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ «Տոտտենհեմը» մոտ երկու ամսով կորցրել է իր առաջին համար Ուգո Լյորիսին, ով անցյալ կիրակի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում վնասել էր ծնկի կապանները։

Եվ հիմա Բիսուման է հայտնվել «Տոտտենհեմի» հիվանդանոցում, ում մոտ ախտորոշվել է կոճի ճաք։ Իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ «շպորները» նշում են, որ Իվը կվիրահատվի ուրբաթ օրը, սակայն ապաքինման ժամկետ չի նշվում։

Ի ուրախություն «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի, Բիսուման այնքան էլ լուրջ կորուստ չէ, որքան Լյորիսը: Անցյալ ամառ «Բրայթոնից» տեղափոխվելուց հետո Իվը մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը ութ հանդիպման՝ սովորաբար պարտվելով Ռոդրիգո Բենտանկուրին և Պյեռ-Էմիլ Հոյբյերգին:

Այնուամենայնիվ, 26 ամյա մալիացին սխալ ժամանակում վնասվածք ստացավ, քանի որ «Տոտտենհեմը» հաջորդ շաբաթ կխաղա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Նաև «շպորները», Պրեմիեր լիգայից բացի, շարունակում է հանդես գալ Անգլիայի գավաթում, և Կոնտեի համար այս հատվածում կազմի խորությունը մեծ նշանակություն ունի։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր