«Աստոն Վիլլան» ամռանը կազմն ուժեղացնելու համար կհատկացնի 10 մլն ֆունտ: Ինչպես գիտենք, «վիլլացիների» սեփականատեր Ռենդի Լերներն իր ակումբի համար ակտիվորեն գնորդ է փնտրում և որոշել է կրճատել տրանսֆերների համար ծախսվող գումարի չափսը: The People
Բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը մտադիր էր գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին և «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Ջոլեոն Լեսկոտին, սակայն մարզիչը ստիպված է փոխել պլանները:
Ամառվա սկզբին «Վիլլան» պայմանագիր ստորագրեց կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Սենդերոսի և վինգեր Ջո Քոուլի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ «Վիլլա Պարկ» տեղափոխվեցին անվճար: