«Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո «Սուոնսիի» մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ թիմի հարձակվող իսպանացի Միչուի մոտ ամեն ինչ կարգին է:
-Ինձ բարկացրեց մրցավարի որոշումը: Ես չեմ ցանկանում նրան մեղադրել այնպիսի սխալի մեջ, ինչպիսին տուգանայինի ճիշտ և սխալ նշանակելն է, սակայն երբ ֆուտբոլիստը գլխին ստացած վնասվածքով հայտնվում է խոտածածկին, ապա պետք է խաղը կանգնեցնել:
Ուղղակի զարմացած եմ: Մրցավարները տեսան այդ պահը և ոչինչ չարեցին:
Բարեբախտաբար Միչուն այժմ լավ է, սակայն շատ էր վախեցել,- ասել է Լաուդրուպը: