• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպ. «Սուոնսին» պետք է 200 մլն ֆունտ ծախսի առաջընթացի համար»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ միայն 200 մլն ֆունտ ներդրումը թույլ կտա իրեն բարելավել ընթացիկ մրցաշրջանի արդյունքները:

Ավարտված մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց Լիգայի գավաթում և ավարտեց Պրեմիեր Լիգան 9-րդ հորիզոնականում: 48-ամյա մասնագետը կարծում է, որ ակումբը պետք է մեծ գումարներ ծախսի, որպեսզի ավելի առաջ գնա:

-Քանի դեռ չենք գտնի մի քանի հարյուր մլն ֆունտ, կարծում եմ, որ վերջին մրցաշրջանում զբաղեցրած դիրքը մեր առավելագույնն է:

Միշտ կարելի է ինչ-որ բան բարելավել, սակայն առջևում այնքան էլ շատ դիրքեր չկան, որոնք կարող ենք գրավել: Նույնիսկ հասած արդյունքը դժվար կլինի պահպանելը:

Թիմերի մի մասը, որոնք ավարտել են մրցաշրջանը մեզնից ցածր հորիզոնականներում, պատրաստվում են մեծ գումարներ ծախսել: «Վեստ Հեմը», «Նյուքասլը» և «Աստոն Վիլլան» լուրջ ակումբներ ենք, որոնք հավակնում են մեր տեղին,- հայտնել է Լաուդրուպը: Goal

Հետաքրքիր փաստեր