Պրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթեր Սիթին» իր գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնի պայմանագիրը երկարաձգել է երեք տարով:
Սա «աղվեսների» հետ Պիրսոնի աշխատանքի արդեն երկրորդ շրջանն է: Նախորդ մրցաշրջանը «Լեսթերի» համար ամենահաջողն էր՝ Չեմպիոնշիփում 31 հաղթանակ և 102 միավոր: Եվ միավորներով և հաղթանակների քանակով «Լաստերը» թարմացրեց սեփական ռեկորդը:
10 տարվա ընդմիջումից հետո անգլիական ֆուտբոլի էլիտա վերադարձած «Լաստերը» 50-ամյա Պիրսոնին պարգևատրել է նոր պայմանագրով:
-Ես իմ ապագան կապում եմ միայն «Լեսթերի» հետ: Մենք շատ ենք աշխատել, որպեսզի հասնենք այս հաջողությանը, և ես միշտ վստահ եմ եղել, որ իմ ապագան այստեղ է,- ասել է Պիրսոնը: