«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Լացիոյի» հարձակվող Լիբոր Կոզակի ձեռքբերման մասին:
Չեխիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն այսօր բիրմինգհեմյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել:
Ավելացնենք, որ Լիբորը «Լացիոյում» էր 2008թ-ից: Այդ պահից նա մասնակցել է 79 խաղի և դարձել 22 գոլի հեղինակ: