«Տոտտենհեմի» նախկին պաշտպան Լեդլի Քինգը կարծում է, որ շատ կարևոր է նոր մարզադաշտ կառուցելը:
Քինգի կարծիքով, ով անցած ամառ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, նոր մարզադաշտը ոչ միայն կավելացնի ակումբի ֆինանսական հնարավորությունները, այլ նաև «Տոտտենհեմին» կօգնի ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք բերել:
-Նոր մարզադաշտը շատ կարևոր է: Իսկ նոր մարզաբազան, որտեղ մենք տեղափոխվեցին նախորդ ամառ, լավագույն մարզաբազաներից է, որ երբևէ տեսել եմ: Ես արդեն տեսնում եմ դրա արդյունքները:
Երբ ես երիտասարդ ֆուտբոլիստ էի «Լեյթոն Օրիենթում», ինձ գրավեց «Տոտտենհեմի» մարզումների պայմանները: Դա օգնում է տաղանդավոր երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել: Լավ մարզադաշտը և մարզաբազան կարող են մեծ հաջողությունների բերել,- ասել է Քինգը:
Ավելացնենք, որ ներկա պահին «Տոտտենհեմը» աշխատում է «The Northumberland Development Project» նախագծի վրա, որի նպատակն է կառուցել նոր 56 հզր տեղանոց մարզադաշտ: Սակայն այդ ծրագիրը դեռևս սկզբնական փուլերում է: The Independent