• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեյթոն Բեյնսը խնդրել է իրեն բաց թողնել «Յունայթեդ»

Լեյթոն Բեյնս«Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսը խնդրել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին և ակումբի նախագահ Բիլ Քենրայթին համաձայնեցնել  իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Այս ամառ Անգլիայի չեմպիոնները հետաքրքրվում են 28-ամյա Բեյնսի ծառայություններով: Անցած շաբաթ «Յունայթեդը» Բեյնսի և իր թիմակից Մարուան Ֆելայնիի համար առաջարկ է արել, որը մերժվել է:

Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստին, ապա նա ցանկություն է հայտնել «Օլդ Թրաֆորդում» միանալ  իր նախկին մարզիչ Դևիդ Մոյեսին: Համաձայն The Independent-ի տեղեկության, նա այս մասին նախքան մրցաշրջանի մեկնարկն է հայտնել Մարտինեսին:

Ավելացնենք, որ Լեյթոնը թիմի որևէ մարզում բաց չի թողել և մասնակցել է Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի «Էվերթոնի» երկու մեկնարկային խաղերին: Սակայն անգլիացու դիրքորոշումը չի փոխվել. նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ իրեն սպասում է Չեմպիոնների Լիգան:

Հետաքրքիր փաստեր