• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լենոն նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ

«Ֆուլհեմը» հայտարարել է իր հիմնական դարպասապահ Բերնդ Լենոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

«Արսենալում» չորս մրցաշրջան անցկացնելուց հետո Լենոն 2022 թվականի օգոստոսին տեղափոխվեց «Ֆուլհեմ»:

Լենոյի նախորդ պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ ավարտվում էր 2025 թվականին և ներառում էր 12 ամսով երկարաձգման տարբերակ, սակայն Բերնդը դրսևորեց իր լավագույն որակները և նոր պայմանագիր ձեռք բերեց բարելավված պայմաններով:

Այժմ 31 ամյա գերմանացու և «սպիտակների» համագործակցությունը երկարաձգվեց մինչև 2027 թվականի ամառ։ Նոր պայմանագրով նախատեսված է նաև 12 ամսով երկարաձգման տարբերակ։

«Ես իմացա ակումբի առաջարկի մասին վերջին միջազգային ընդմիջման ժամանակ, և գործընթացը երկար չտևեց, քանի որ կարծում եմ, որ բոլոր կողմերն իրենց շատ հարմարավետ էին զգում:

Ես անմիջապես պատասխանեցի, որ ցանկանում եմ ավելի երկար հանդես գալ այս ակումբում, ուստի շատ գոհ եմ ինչպես նոր պայմանագրից, այնպես էլ ակումբի երկարաժամկետ ծրագրերից:

Ես զգում եմ, որ ինձ դեռ շատ լավ տարիներ են սպասվում, և ես հույս ունեմ, որ իմ գործով կարող եմ հայտնել իմ շնորհակալությունը ակումբին, երկրպագուներին և թիմին: Հուսով եմ, որ մենք կարող ենք ավելի հաջողակ լինել»,- ասել է Լենոն FFCtv-ին:

Հավելենք, որ «Ֆուլհեմի» կազմում իր նորամուտից հետո Լենոն բաց չի թողել ոչ մի խաղ Պրեմիեր լիգայում։ Անցած մրցաշրջանում Բերնդն օգնեց Մարկո Սիլվայի թիմին զբաղեցնել 10-րդ հորիզոնականը, որտեղ, ի դեպ, ներկայումս գտնվում են «սպիտակները»:

Հետաքրքիր փաստեր