«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Նայջել Պիրսոնին հեռացնելու մասին: Հեռացման պատճառը հիմնարար հարցերում մասնագետի և ակումբի կարծիքների անհամաձայնությունն է:
Նախորդ մրցաշրջանի ընթացքում քննարկվում էր Նայջելի հեռացման հարցը, սակայն նա կարողացավ շտկել «աղվեսների» վիճակը, ովքեր մրցաշրջանի վերջին 8 խաղերից 6-ում հաղթեցին և ապահովեցին տեղը Պրեմիեր Լիգայում: Թվում էր, թե դրանից հետո Պիրսոնին ոչինչ չի սպառնում:
Սակայն որոշակի հարցերում ունեցած անհամաձայնության պատճառով ակումբը որոշեց բաժանվել 51-ամյա Պիրսոնից: Թե որոնք են այդ խնդիրները, «աղվնեսները» չեն մանրամասնում:
Հիշեցնենք, որ ամառվա սկզբում «Լեսթերը» խզեց պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ, ովքեր Թաիլանդում մասնակցել էին սկանդալային խրախճանքի: Նրանց թվում էր Նայջելի որդի Ջեյմս Պիրսոնը: