Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։
Արսեն Վենգերի սաները 3-1 հաշվով պարտություն կրեցին «Քինգ Փաուեր» մարզադաշտում։ Հանդիպման ելքի վրա ազդեց 15-րդ րոպեին «զինագործների» հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսի հեռացումը։ «Աղվեսներից» գոլերի հեղինակ դարձան Կելեչի Իհեանաչոն, Ջեյմի Վարդին և Ռիյադ Մահրեզը։ Հյուրերի միակ գոլն էլ 53-րդ րոպեին խփեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը։
«Արսենալը» վաղուց էր կորցրել լավագույն քառյակում հայտնվելու շանսերը և այս հանդիպումից հետո կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Իհեանաչո՝ 14ր, Օբամեյանգ՝ 53ր, Վարդի՝ 76ր (11մ), Մահրեզ՝ 90ր։
Հեռացում․ Մավրոպանոս՝ 15ր։