• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեսկոտին անհանգստացնում է խաղային պրակտիկայի բացակայությունը

Ջոլեոն Լեսկոտ«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոլեոն Լեսկոտը խոստովանել է, որ խաղային պրակտիկայի բացակայությունն անհանգստացնում է իրեն:

Ընթացիկ մրցաշրջանում Լեսկոտը հազվադեպ է հայտնվում «քաղաքայինների» մեկնարկային կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այդ դիրքում գերադասում է այլ խաղացողների, մասնավորապես Կոլո Տուրեին և Մատիյա Նաստասիչին:

Անկհայտ է, որ եթե Ջոլեոնը շարունակի այսպես հազվադեպ հանդես գալ ակումբում, ապա կզրկվի Անգլիայի ազգային հավաքականում ունեցած տեղից: Եվրոպայի առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին:

-Ամեն ինչ էլ կարող է պատահել: Իհարկե, ինձ անհանգստացնում է, որ չեմ խաղում այնքան, ինչքան կուզենայի, սակայն ես վստահ եմ իմ ուժերին:

Եթե դու չես խաղում հիմնական կազմում, ապա պետք է առավելագույնս օգտագործես այն հնարավորությունները, որ քեզ ընձեռնվում են: Կարծում եմ, որ բավականին լավ եմ խաղում այս մրցարջանում, մինչդեռ մարզիչը ինչ-որ մի պատճառով անհրաժեշտ է համարում այլ խաղացողների դաշտ հանելը:

Ինչ վերաբերվում է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, ապա եթե ես կարողանամ կանոնավոր հանդես գալ ակումբային մակարդակում, հավանաբար կմասնակցեմ այդ առաջնությանը,- հայտնել է Լեսկոտը The Telegraph պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ Լեսկոտի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:

Հետաքրքիր փաստեր