• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լե Ֆոնդրեն և Մակդերմոտտը հունվար ամսվա լավագույններն էին

Բրայան Մագդերմոտտ«Ռեդինգի» հարձակվող Ադամ լե Ֆոնդրեն և գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը ճանաչվել են հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ:

Հունվարին «Ռեդինգը» չորս խաղ է անցկացրել, որոնցից երկուսում հաղթանակ է տարել, իսկ մեկը ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Փետրվարին Մակդերմոտտի սաները շարունակեցին իրենց փայլուն ելույթները և հաղթանակ տարան «Սանդերլենդի» նկատմամբ: Շնորհիվ այդ հաղթանակի «Ռեդինգը» լքեց վտանգավոր գոտին:

Ադամ լե Ֆոնդրե

Հունվարին կայացած բոլոր չորս խաղերը 26-ամյա լե Ֆոնդրեն սկսել է պահեստայինների նստարանից, սակայն դա չի խանգառել, որ նա փոխարինման դուրս գալով դառնա 5 գոլի հեղինակ: Հունվարին անգլիացի հարձակվողը երկու անգամ գրավել է «Նյուքասլի» և «Չելսիի» դարապսները, մեկ անգամ էլ աչքի է ընկել «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում (11մ):

Եվ լե Ֆոնդրեի, և Մակդերմոտտի համար այս մրցանակը առաջինն էր իրենց կարիերայում: