Անգլիական լիգաների գավաթի 3-րդ փուլի խաղերից հետո կայացավ 4-րդ փուլի վիճակահանությունը։
Առաջնության գործող գավաթակիր «Չելսին» այս փուլում կմրցի «Ստոկ Սիթիի» հետ։ «Արսենալին» բաժին է հասել «Շեֆիլ Ուենսդեյը», «Մանչեսթեր Սիթիին»՝ «Կրիստալ Փելեսը», իսկ «Յունայթեդը» կմրցի «Միդլսբրոյի» հետ։
Ավելացնենք, որ Լիգայի գավաթի 4-րդ փուլի խաղերը կկայանան մեկ շաբթավա ընթացքում՝ հոկտեմբերի 26-ից սկսած։
Լիգայի գավաթի 4-րդ փուլի (1/8 եզրափակիչ) վիճակահանության արդյունքները․
«Մանչեսթեր Սիթի» – «Կրիստալ Փելես»
«Լիվերպուլ» – «Բորնմուտ»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Միդլսբրո»
«Էվերթոն» – «Նորվիչ Սիթի»
«Սաութհեմպտոն» – «Աստոն Վիլլա»
«Շեֆիլդ Ուենսդեյ» – «Արսենալ»
«Հալլ Սիթի» – «Լեսթեր Սիթի»
«Ստոկ Սիթի» – «Չելսի»