«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ երջանիկ կլիներ խաղալ Ուեյն Ռունիի և Գարեթ Բեյլի հետ նույն թիմում:
Այս շաբաթ մամուլը խոսում է այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Ռունիին արդեն այս ամառ: Շարունակվում են շշուկները նաև այն մասին, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը հնարավոր է հեռանա այլ ակումբ: Այսպիսի խաղընկերներից չէր հրաժարվի նույնիսկ Մեսսին:
-Ուեյն Ռունին և Գարեթ Բեյլը հիանալի խաղացողներ են: Նրանք այնքան հաջող են հանդես գալիս իրենց ակումբներում: Եվ ես իհարկե միշտ ցանկանում եմ խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ:
Ես պետք է զգույշ լինեմ իմ խոսքերում, քանի որ չեմ պատկերացնում, որ նրանք կարող են հեռանալ իրենց ներկայիս ակումբներից հենց հիմա: Սակայն իհարկե, ցանկանում եմ խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ,- հայտնել է Մեսսին Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ: