• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Ագգեռին չի վաճառի «Մոնակոյին»

Դանիել ԱգգեռԻնչպես հաղորդում է ESPN-ը, «Լիվերպուլը» պատրաստվում է մերժել Մոնակոյի ցանկացած հետաքրքրությունը թիմի պաշտպան Դանիել Ագգեռի նկատմամբ:

Համաձայն L’Equipe-ի, Ֆրանսիայի Լիգա 1-ի ամբիցիոզ նորեկը աչքադրել է Ագգեռին, ում, անցած ամառ գնելու անհաջող փորձ կատարեց «Մանչեսթեր Սիթին»:

Սակայն «Մոնակոն» իր առաջարկը դեռ չի արել: Ամեն դեպքում «կարմիրները» չեն ցանկանում կորցնել իրենց փորձառու պաշտպանին, ով հունվարին երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:

Արժե նշել, որ այս պահին 28-ամյա դանիացին «Լիվերպուլի» միակ կենտրոնական պաշտպանն է, ում Բրենդան Ռոջերսը հանգիստ կվստահի նաև հաջորդ մրցաշրջանում: Ջերմի Կարագերն ավարտել է կարիերան, իսկ Մարտին Շկրտելի և Սեբաստյան Քոատեսի ապագան հարցականի տակ է:

Արդեն հայտնի է, որ «Լիվերպուլը» Կարագերին կփոխարինի Կոլո Տուրեով, ով մերսիսայդցիներին միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ռոջերսը ցանկանում է նաև իր թիմ հրավիրել Կիրիակոս Պապադոպուլոսին՝ «Շալկե-04»-ից և Տյագո Իլորիին՝ «Սպորտինգից»:

Հետաքրքիր փաստեր