Երկրորդ խաղակեսում գաղտնազերծելով «Բորնմուտի» խաղը՝ «Լիվերպուլը» արտագնա հաղթանակ տոնեց 0։4 հաշվով և ամրապնդեց իր տեղը Պրեմիեր լիգայի աղյուսակի առաջին հորիզոնականում։
Ամանորի գիշերը «Տոտտենհեմից» կրած 3-1 հաշվով պարտության համեմատ «բալերը» իրենց մեկնարկային կազմում երեք փոփոխություն կատարեցին, որոնցից երեքն էլ պաշտպանական գծում: Դանգո Ուատարայի, Մարկոս Սենեզիի և Ադամ Սմիթի փոխարեն խաղադաշտում հայտնվեցին Ջեյմս Հիլը, Քրիս Մեֆեմը և Մաքս Աարոնսը։
«Կարմիրների» կազմում իր նորամուտը նշեց 20 ամյա Քոնոր Բրեդլին՝ պաշտպանության աջ եզրում փոխարինելով Թրենթ Ալեքսանդր-Առնոլդին: Մեկնարկային կազմին միացել էին նաև Ալեքսիս Մաքալիստերը, Հարվի Էլիոթը և Դիոգու Ժոտան:
«Բորնմուտ» 0 – 4 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Նունիես (2), Ժոտա (2)
Դեղին՝ Կուկ – Բրեդլի, Նունիես