Ռիկի Լամբերտին, Էմրե Ջանին և Ադամ Լալանային գնելուց հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Ռոջերսի ուշադրության կենտրոնում է ձախ պաշտպան Ռայան Բերտրանը, ում Բրենդանը լավ ճանաչում է դեռ «Չելսիում» աշխատած տարիներից: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ռայանն առանց որևե հաջողության վարձավճարով հանդես եկավ «Աստոն Վիլլայում»: «Չելսին» հավանաբար չի կանգնի իր ֆուտբոլիստի ճանապարհին, եթե նրա դիմաց 7 մլն ֆունտ ստանա:
«Լիվերպուլը» նաև ցանկանում է գնել «Սաութհեմպտոնի» հերթական ֆուտբոլիստին: Լամբերտից և Լալանայից հետո «Էնֆիլդ» կարող է տեղափոխվել նաև Դեյան Լովրենը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն ֆունտ:
Լուրերի համաձայն, 24-ամյա խորվաթն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը «Լիվերպուլին» միանալու իր ցանկության մասին: