«Լիվերպուլը» հարցում է կատարել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի վերաբերյալ:
«Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո իր առաջին իսկ մրցաշրջանում Լավիան կարողացավ դառնալ «Սրբերի» լավագույն ֆուտբելիստներից մեկը։ Ճիշտ է նրա ջանքերը բավարար չեղան «Սաութհեմպտոնին» մնալու համար ԱՊԼ-ում։
Լավիայի խաղը գրավեց մի շարք մեծ ակումբների ուշադրությունը, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: «Լիվերպուլը» նույնպես որոշել է ձեռքերը ծալած չմնալ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լիվերպուլն» հարցում է կատարել 19 ամյա բելգիացու համար, ով «Սաութհեմպտոնի» կազմում անցկացրել է 34 հանդիպում:
Բացի այդ, Լավիան «Սաութհեմպտոնի» կազմում իր միակ գոլը խփել է օգոստոսին «Չելսիի» դեմ խաղում՝ դառնալով 2004 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել Պրեմիեր լիգայում։