«Լիվերպուլը» 30 մլն եվրոյով (25.7 մլն ֆունտ) «Շախտյորի» հետ համաձայնեցրել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է ռուսական «Спорт-Экспресс» պարբերականը, մոտակա օրերին «Շախտյորը» պաշտոնական առաջարկ կստանա մերսիսայդյան ակումբից, որից հետո Մխիթարյանը, ով այժմ գտնվում է Հայաստանում, պայմանագիր ստորագրելու համար կմեկնի Լիվերպուլ:
Ամենայն հավանականությամբ, մեր հայրենակիցը, ով նախորդ մրցաշրջանում Ուկրաինայի բարձրագույն առաջնությունում դարձավ 25 գոլի հեղինակ, կդառնա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» 5-րդ նորեկը:
Հիշեցնենք, որ «կարմիրներին» արդեն միացել են Կոլո Տուրեն, Լուիս Ալբերտոն, Յագո Ասպասը և Սիմոն Մինյոլեն: