• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Ալ Իթիֆակի» հետ

«Լիվերպուլը» համաձայնել է իր ավագ Ջորդան Հենդերսոնին վաճառել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակին»:

Թեև Հենդերսոնը «Լիվերպուլի» հետ մեկնել էր Գերմանիայում ուսումնամարզական հավաքի, սակայն ավելի վաղ պարզվեց, որ Ջորդանը դուրս է մնացել «կարմիրների» կազմից Կարլսրուեի դեմ առաջին նախամրցաշրջանային հանդիպման համար:

Ինչպես պարզվեց, սա պատահական չէ։ Ըստ BBC-ի, «Լիվերպուլը» համաձայնել է 33 ամյա անգլիացուն բաց թողնել «Ալ Իթիֆակ» 12 միլիոն ֆունտ ստերլինգ գումարած բոնուսների դիմաց:

Սկզբում Սթիվեն Ջերարդի «Ալ Իթիֆակը» հույս ուներ Հենդերսոնին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, այնինչ «Լիվերպուլը» կիսապաշտպանի համար պահանջում էր 20 միլիոն ֆունտ, սակայն երկու ակումբներին հաջողվեց համաձայնության գալ:

Այժմ Հենդերսոնը, ով նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում 43 հանդիպում է անցկացրել, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ բուժզննում անցնելու և շաբաթական 700,000 ֆունտ ստերլինգ շքեղ գործարքը ստորագրելու համար:

Ավելացնենք, որ Հենդերսոնը պաշտպանում է «Լիվերպուլի» գույները 2011 թվականի հունիսից՝ «Սանդերլենդից» 20 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Ջորդանը «կարմիրների» կազմում անցկացրած 491 խաղում դարձել է 33 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ:

Հետաքրքիր փաստեր