«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Ջո Ալենը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Հինգշաբթի օրը ֆուտբոլիստը վիրահատվելու է:
Ալենի ուսի վնասվածքն արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացնում է խաղացողին: Ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում «Սաութհեմպտոնի» դեմ Ջոն պարզապես ահավոր էր գործում և ստիպված ընդմիջմանը փոխարինվեց:
Վերջապես 23-ամյա կիսապաշտպանը որոշեց չսպասել մրցաշրջանի ավարտին և վիրահատվել արդեն հիմա:
Ապաքինումը կտևի մի քանի ամիս, սակայն Ալենը պետք է դաշտ վերադառնա մինչև «Լիվերպուլի»՝ Ասիա կատարելիք ճամփորդությունը մրցաշրջանի ավարտից հետո:
-Ես պետք է լուծեմ այս խնդիրը: Մի քանի տարի առաջ ինձ վիրահատել էին, և դժբախտաբար այժմ այն կրկնվեց: Իրավիճակն այնքան է վատթարացել, որ միակ տարբերակը վիրահատությունն է,- հայտնել է Ալենը: BBC