Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլը» հաստատել է «Չելսիի» եզրային կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի մեկ տարով վարձակալությունը:
«Սթեմֆորդ Բրիջում» հիմնական տեղի համար մրցակցության մեծացումը Մոզեսին ստիպեց մտածել «կարմիրների» առաջարկի մասին: Սակայն «Չելսին», այդուհանդերձ, բացառել է Մոզեսի տրանսֆերը հետագայում գնելու հնարավորությունը:
Այսպիսով, տրանսֆերային պատուհանի փակման օրը մերսիսայդցիները երեք գործարք իրականացրին` պայմանագրեր ստորագրելով կենտրոնական պաշտպաններ Մամադու Սակոյի և Տյագո Իլորիի հետ:
-Ես շատ ուրախ եմ, որ «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել եմ այնպիսի ակումբ, ինչպիսին «Լիվերպուլն» է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ կարողանամ լավ մարզավիճակում մնալ և օգնել թիմին:
Մեզ համար առաջնային նպատակ պետք է լինեն քառյակում ընդգրկվելը և Չեմպիոնների Լիգային մասնակցելը: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում,- հայտնել է Մոզեսը: