• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստվում է բողոքարկել Ջոնսի կարմիր քարտը

«Լիվերպուլը» որոշել է բողոքարկել նախորդ շաբաթ օրը «Տոտտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում իրենց կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի հեռացումը:

Ջոնսը խաղադաշտից հեռացվեց «Լիվերպուլի» 2-1 հաշվով պարտության 26-րդ րոպեին:

Սկզբում մրցավար Սայմոն Հուպերը Ջոնսին միայն դեղին քարտ ցույց տվեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսումայի նկատմամբ թույլ տված խախտման համար, սակայն VAR-ի մրցավար Դարեն Ինգլենդը հանդիպման գլխավոր մրցավարին հրավիրեց մոնիտորի մոտ և դրվագը դանդաղ շարժումով դիտելուց հետո քարտի գույնը փոխեց կարմիրի։

Հանդիպումից անմիջապես հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր անհամաձայնություն հայտնեց Ջոնսի հեռացման վերաբերյալ՝ ասելով, որ Կյորտիսի գործողություններում դիտավորություն չկար։

Այժմ «Լիվերպուլը» որոշել է բողոքարկման միջոցով հայտնել իր անհամաձայնությունը, հայտնում է Sky Sports-ը։ «Կարմիրները» կպնդեն, որ 22 ամյա անգլիացին բավականաչափ շփվել է գնդակի հետ և ավելորդ ֆիզիկական ուժ չի կիրառել։

Եթե ​​«Լիվերպուլի» բողոքարկումը մերժվի, Ջոնսը չի մասնակցի Պրեմիեր լիգայի «Բրայթոնի», «Էվերթոնի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղերին։