«Լիվերպուլը» 1 մլն ֆունտ է վճարել Էնդի Քերոլին, որպեսզի նա համաձայնվի լքել «Էնֆիլդը» և տեղափոխվի «Վեստ Հեմ»:
Երեքշաբթի «Վեստ Հեմը» հաստատեց 24-ամյա Քերոլի տեղափոխությունը: Սակայն գործարքը, ամենայն հավանականությամբ, կարող էր և չկայանալ:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Լիվերպուլը» վախենում էր, որ Էնդին կհրաժարվեր «Վեստ Հեմ» տեղափոխվել և ցանկություն կհայտներ մնալու մերսիսայդյան ակումբում: Այս նպատակով «կարմիրները» ստիպված առանձին գումար են վճարել հարձակվողին, որպեսզի գործարքն իրականացվի:
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ «Լիվերպուլը» այս ամենով հանդերձ չի տուժել, քանի որ բարձրացրել էր Քերոլի տրանսֆերային արժեքը, որը սկզբում գնահատվում էր 15.5 մլն ֆունտ: