«Լիվերպուլը» վստահ է, որ այս ամառ ձեռք է բերելու «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունտին:
Ինչպես գիտեք, Մաունտի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ տարի, և կողմերի միջև համագործակցությունը երկարաձգելու բանակցությունները փակուղում են:
Շաբաթական ընդամենը 80,000 ֆունտով այժմ Մաունտն ուզում է լինել «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող խաղացողների թվում, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարներն համարում են, որ Մեյսոնը, ով երկար ժամանակ է ինչ լավ մարզավիճակում չէ, բավականին բարձր աշխատավարձ է ուզում իր համար:
Այս իրավիճակը «Չելսիին» մղում է վաճառել Մաունտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, և talkSPORT-ը «շատ հավանական» է անվանել Մեյսոնի տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Լիվերպուլը» կիսապաշտպանության թարմացման կարիք ունի, և «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ 24 ամյա անգլիացին «կատարյալ համալրում» կլինի իր թիմում: