• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» վստահ է, որ մոտ ժամանակներս կավարտի Ռոմեո Լավիայի տրանսֆերային գործընթացը

«Լիվերպուլը» վստահ է, որ «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիային ձեռք բերելու հարցը կլուծվի մինչև ամսվա վերջ:

«Լիվերպուլն» այս ամառ արդեն ուժեղացրել է իր կիսապաշտպանությունը Ալեքսիս Մաքալիստերի և Դոմինիկ Սոբոսլայի օգնությամբ, սակայն Սաուդյան Արաբիայի հանկարծակի հետաքրքրությունը Ջորդան Հենդերսոնի և Ֆաբինյոյի նկատմամբ «կարմիրներին» ստիպում է ևս մեկ անգամ մտնել տրանսֆերային շուկա կիսապաշտպանի փնտրտուքներով:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» զգալի առաջընթաց է գրանցել «Սաութհեմպտոնի» հետ Լավիայի համար տարվող բանակցություններում, որին ցանկանում են իրենց կազմում տեսնել նաև «Արսենալը» և «Չելսին»:

«Լիվերպուլը» ակնկալում է, որ հաջորդ շաբաթ փոխզիջման կգա «Սաութհեմպտոնի» հետ: Առայժմ «սրբերը» 19 ամյա բելգիացու համար պահանջում են 50 միլիոն ֆունտ, մինչդեռ «կարմիրները» չեն ցանկանում վճարել 40 միլիոն ֆունտից ավել:

«Լիվերպուլին» վստահություն է հաղորդում այն ​​փաստը, որ ինքը՝ Լավիան, ցանկություն է հայտնել միանալ Յուրգեն Կլոպի թիմին։

Հետաքրքիր փաստեր