• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» տուգանվել է 37500 ֆունտով

«Լիվերպուլը» Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տուգանվել է 37500 ֆունտով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ իր ֆուտբոլիստների ոչ պատշաճ պահվածքի համար:

Այս ամսվա սկզբին «Լիվերպուլը» 4:1 հաշվով պարտություն կրեց Էթիհադում և այդ հանդիպման առաջին խաղակեսում, դեռևս 1:1 հաշվի ժամանակ, տեղի ունեցավ մի միջադեպ, որը գրավեց ասոցիացիայի ուշադրությունը:

Բանն այն է, որ մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստները շրջապատել են մրցավար Սայմոն Հուպերին և սկսել են երկրորդ դեղին քարտը պահանջել «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի համար։

Այդ մեղադրանքների հետ «Լիվերպուլը» համաձայնեց, և անկախ հանձնաժողովը որոշեց տուգանել «կարմիրներին» 37500 ֆունտ ստեռլինգով:

Նշենք, որ սա «Լիվերպուլի» երրորդ նման տուգանքն է այս մրցաշրջանում։ «Կարմիրները» նախկինում տուգանվել էին 25 հազար ֆունտով փետրվարին «Էվերթոնի» դեմ դերբիում տեղի ունեցած միջադեպի համար, իսկ նոյեմբերին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 30 հազար ֆունտ ստեռլինգ վճարվեց պահեստային մրցավարի վրա բղավելու համար:

Հետաքրքիր փաստեր