«Լիվերպուլը» ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վարձակալել «Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսին:
Վիլլիանի տեղափոխությունից հետո 22-ամյա Մոզեսին դժվար կլինի տեղ գտնել «Չելսիի» կազմում: Daily Mail-ի հաղորդմամբ, «Չելսին» չի պատրաստվում վաճառել նիգերիացուն, սակայն դեմ չէ նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ:
Տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Ռոջերսը հուսով է, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցավ լավ հարաբերությունների շնորհիվ կկարողանան իրականացնել այդ տրանսֆերը:
Ավելացնենք, որ «Չելսին» ցանկանում է Մոյեսի վարձակալության համար 2 մլն ֆունտ ստանալ: «Կարմիրները» մտադիր են իջեցնել այդ գումարը՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է շաբաթական 55 հզր ֆունտ: