«Լիվերպուլն» իր պաշտպան Սեբաստիան Քոաթեսին վաճառեց «Սանդերլենդին»: Այս մասին պաշտոնապես հայտնել են երկու կողմերն էլ: Գործարքի արժեքը կազմել է 4 մլն ֆունտ:
Այս պարագայում, Ուրուգվայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դառնում է այս ամառվա ընթացքում Դիկ Ադվոկատի թիմի առաջին նորեկը: «Կատուները» Քոաթեսի հետ չորս տարվա պայմանագիր են կնքել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սեբաստիանը «Սթեդիում օ Լայթում» հանդես եկավ վարձավճարով: «Սանդերլենդը» վերջին 9 խաղերից հավաքեց 9 միավոր և երեք անգամ դարպասը պահեց անառիկ, որում մեծ էր Քոաթեսի ավանդը:
Ավելացնենք, որ «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո չորս տարվա ընթացքում Սեբաստիանը ոչնչով աչքի չընկավ «կարմիրների» կազմում: