• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլին» պետք է Հենրիխ Մխիթարյանը

Հենրիխ ՄխիթարյանԱյս ամռանը «Լիվերպուլը» փորձելու է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ:

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ արդյունավետ է աշխատել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ձեռք բերելով Դանիել Սթարիջին և Ֆիլիպե Կոուտինյոյին և այժմ ցանկանում է շարունակել սկսածը:

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Ռոջերսի նպատակն այժմ «Շախտյորի» հարձակվողն է: Հենրիխը հանդես է գալիս Դոնեցկում 2010 թվականից: Վերջերս նա ցանկություն էր հայտնել ուժերը փորձել եվրոպական մեծ առաջնություններից մեկում: