• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» շրջագայությունը Սինգապուրում կանցնի առանց Ֆաբինյոյի

«Լիվերպուլի» նախամրցաշրջանային շրջագայությունը Սինգապուրում կանցնի առանց Ֆաբինյոյի։

Ֆաբինյոն «Լիվերպուլի» հետ չի մեկնել Գերմանիայում ուսումնամարզական հավաքի այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադը» հուլիսի 14-ին 29 ամյա բրազիլացու համար 40 մլն ֆունտ է առաջարկել:

«Լիվերպուլը» տանը պահեց Ֆաբինյոյին, որպեսզի խաղացողը կարողանա դասավորել իր ապագան, բայց դրա համար երկու շաբաթը բավարար չեղավ:

Չնայած դրան, ըստ BBC-ի, Ֆաբինյոն «Լիվերպուլի» հետ չի մեկնել Սինգապուր, որտեղ Յուրգեն Կլոպի թիմը հուլիսի 30-ին նախամրցաշրջանային հանդիպումներ կանցկացնի «Լեսթերի», իսկ օգոստոսի 2-ին՝ «Բավարիայի» հետ։

Սինգապուր մեկնած 27 խաղացողների թվում չէր նաև կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ով դեռ վերականգնվում է ազդրի վնասվածքից։

Հետաքրքիր փաստեր