«Լիվերպուլն» ընդունել է «Բլեքբերնի» 1.5 մլն ֆունտ առաջարկը կիսապաշտպան Ջեյ Սպիրինգին գնելու համար:
24-ամյա Սպիրինգը հանդիսանում է «Լիվերպուլի» սան, սակայն «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի հավատում Ջեյին և պատրաստ է նրա ծառայություններից հրաժարվել:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Լիվերպուլն» արդեն ընդունել է «Բլեքբերնի» առաջարկը, որը Սպիրինգին տեսնում է որպես թիմը լքած Դանի Մերֆիի փոխարինող: «Բլեքբերնը» Սպիրինգին ձեռք բերելու միջոցներ կունենա Մարտին Օլսենին «Նորվիչին» վաճառելուց հետո. այդ գործարքը գնահատվում է 2.5 մլն ֆունտ: