Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ նվազագույն հաշվով հաղթանակ տարան «կարմիրները»։ Հանդիպման միակ գոլը ավելացրած ժամանակի վերջին րոպեին խփեց Դիվոկ Օրիջին։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակած 36 միավորով կշարունակի ընթանալ 2-րդ հորիզոնականով։
Գոլեր․ Օրիջի՝ 90+5ր։