Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
«Կարմիրներն» «Էնֆիլդում» նվազագույն հաշվով հաղթանակի հասան հյուրերի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խաղավարտից 5 րոպե առաջ խփեց Գլեն Ջոնսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական:
Գոլ. Ջոնսոն՝ 85ր: