Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինում միմյանց էին հանդիպել առաջնությունում Լիվերպուլ քաղաքը ներկայացնող երկու ակումբները: «Կարմիրները» հյուրընկալել էին «Էվերթոնին»:
Բրենդան Ռոջերսի սաները ողջ խաղի ընթացքում տիրեցին նախաձեռնությանը սակայն չկարողացան այս խաղից 3 միավոր վաստակել: Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին տուգանային հարվածից բացեց դաշտի տերերի ավագ Սթիվեն Ջերարդը: Ավելացված ժամանակում էլ հյուրերը կարողացան գեղեցիկ և հեռահար հարվածով վերականգնել հաշվի հավասարությունը: Պատասխան գոլն էլ խփեց Ֆիլ Ջագելկան:
Գոլեր. Ջերարդ՝ 65ր, Ջագելկա՝ 90ր: